ԱՄՆ Տնտեսական աջակցության հիմնադրամը ռազմական ֆինանսավորում է նախատեսում Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Կոնգրեսին է ներկայացվել 2017թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով ԱՄՆ Տնտեսական աջակցության հիմնադրամը գումարներ կհատկացնի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին:
Բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամից, ըստ առաջարկված նախագծի, կստանա շուրջ 22.412.000 մլն դոլար, Ադրբեջանը՝ 10.936.000 մլն, իսկ Վրաստանը՝ շուրջ 63 մլն դոլար գումար:
Միջազգային ռազմական կրթության և դասընթացների համար Հայաստանը և Ադրբեջանը կստանան հավասարապես՝ յուրաքանչյուրը 600.000-ական դոլար, իսկ Վրաստանը՝ շուրջ 4 մլն դոլարի ֆինանսական օգնություն:
Հայաստանին հատկացվելիք օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կկազմի 1 մլն դոլար, նույնքան գումար հատկացվելու է նաև Ադրբեջանին, իսկ Վրաստանը կստանա 2.2 մլն դոլար:
Բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ ռազմական ոլորտին վերաբերող հատկացումներում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ կողմից պահպանված է հավասարակշիռ մոտեցում:
Թմրանյութերի դեմ միջազգային վերահսկողություն իրականացնելու և իրավական ընթացակարգերին աջակցելու համար Հայաստանը կստանա 1.7 մլն դոլար, իսկ Վրաստանը՝ 4 մլն:
«Ասբարեզ»-ի փոխանցմամբ, Հայաստանին այս տարի տրվելիք ֆինանսական օգնությունը նախնական այս տարբերակով մոտ 22 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի առաջարկվածը:
Միաժամանակ, աղբյուրը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Հայ դատի հանձնախումբը արդեն դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ առաջարկելով տնտեսական օգնության համատեքստում առնվազն 5մլն դոլար տրամադրել Արցախին, շուրջ 40 մլն՝ Հայաստանին՝ հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունները ընդլայնելու համար և ևս 10 մլն դոլար Հայաստանում հանգրվանած սիրիահայ փախստականներին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր