Ադրբեջանը ստիպված կկանգնի երկընտրանքի առջև. Արա Պապյան
«Ղարաբաղի ներգրավվածությունը որպես հիմնահարցի լուծման գործընթացի առանձին կողմ ես բացառում եմ, դա չի լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ նշելով, որ դա գնալով ավելի քիչ հավանական է դառնում:
Ըստ նրա՝ կոնֆլիկտն ընկալվում է որպես հայ-ադրբեջանական:
Ինչ վերաբերում է ռուս- թուրքական հարաբերություններին՝ Պապյանը սրացում է կանխատեսում. «Այդ հակամարտությունն էսկալացիայի գնալու ավելի մեծ հավանակություն ունի, քան հակառակը: Լարվածությունը կարտահայտվի Սիրիայի օդային տարածքում` օդուժի բախումով: Չեմ կարծում, որ կողմները համաձայնության կգան, հատկապես, Սիրիայի ու Ասադի հարցով, քանի որ երկու կողմերն էլ շահագրգռված են պատերազմով»:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը չբացառեց նաև, որ ռուսների կողմից կօգտագործվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչը ցանկալի չէ մեզ համար:
Նա նկատեց նաև, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ձեռնտու չէ Ադրբեջանին և նա ստիպված է լինում կանգնել երկընտրանքի առջև. «Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է և կարծում եմ կշարունակվի, քանի որ Իրանի մուտքը համաշխարհային շուկա ակտիվանում է և Իրանը Միջին Արևելքում հիմնական խաղացող է դառնում»:
Տարածաշրջանում քրդական գոծոնից խոսելով՝ Պապյանն ասաց, որ քրդական պետության ստեղծումը անխուսափելի է և պետք է դա հաշվի առնել, քանի որ դրանով հանդերձ հայկական հարցը կրկին մեջտեղ է գալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ