ԵՄ հիմնադիր երկրները կստեղծեն «ավելի սերտ դաշինք»
ԵՄ հիմնադիր երկրները գլոբալ խնդիրների` մասնավորապես, միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության վտանգի հարցում հանդես են գալիս ընդհանուր լուծման դիրքերից: «Dw.com»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:
Վերջինների կարծիքով` միայն «ավելի սերտ դաշինքը» կարող է դառնալ առկա մարտահրավերների լավագույն պատասխանը: Նախարարները դրա հետ մեկտեղ ընդունել են «Եվրոպայի երկու արագությունների» գոյության իրավազորությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԵՄ-ի համար ընդունելի են «Ինտեգրացիայի տարաբնույթ ուղիներ»:
Նշենք, որ այս հարցերին զուգահեռ այժմ ակտիվ քննարկվում է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի ապագայի հարցը: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնն այս տարի համազգային հանրաքվեի կներկայացնի դաշինքին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման հարցը:
Պաշտոնական Լոնդոնը այլ զիջումների հետ մեկտեղ ակնկալում է մի շարք բարեփոխումների իրագործում: Մասնավորապես` հնարավոր է, որ ազգային օրենսդիր մարմինները հնարավորություն ստատան չեղարկել Բրյուսելից ստացվող որոշ «անցանկալի» օրենքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում