Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Վերջին տվյալներով, փրկարարները փնտրում են 95 մարդու: Ընդհանուր առմամբ, 548 մարդ տուժել է, որից 79-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում:
Զոհերի մեծ մասի մարմինները գտել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թայինան քաղաքում ավերված 17 հարկանի շենքի փլատակաների տակից:
Փետրվարի 5-ին Թայվանում գրանցվել էր 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 9 բալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում