ԿԺԴՀ արբանյակը կայունացել է. ԶԼՄ-ներ
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական հանրապետության կողմից կիրակի արձակած արբանյակը, որը սկզբում անկանոն շարժումներ էր անում, կայունացել է: Այս մասին գրում է rbc.ru կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Սա Փհենյանի ավելի հաջողված փորձն է, քան նախորդը՝ 2012-ին: Միաժամանակ, նախնական տվյալներով, արբանյակն առայժմ տվյալներ չի փոխանցում Երկիր:
Արբանյակի արձակումը, որը ինչպես ԿԺԴՀ-ն է պնդում, նախատեսված է երկրագունդը ուսումնասիրելու համար, իրականացվել է կիրակի: Տեղեկությունն այդ մասին աշխարհում սուր քննադատություն էր առաջացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին