ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մեջ մութ շերտեր փնտրել պետք չէ. Շիրակ Թորոսյան
Դասական քաղաքական գործընթաց է: Լրագրողների հետ հանդիպմանն այսպես բնորոշեց Հանրապետական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:
«Հանրապետության նախագահը և Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե հայտարարեցին, որ իրենք բաց են քաղաքական համագործակցության համար, այդ թվում նաև պետական կառավարման ոլորտում համագործակցության, այս հայտարարությանն արձագանքեց ՀՅԴ-ն: Փոխըմբռնում կա և կարծես թե ստացվում է քաղաքական համագործակցությունը»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ օրինաչափ գործընթացներ են տեղի ունենում և այստեղ մութ, սարսափելի շերտեր փնտրել անհրաժեշտ չէ. «Այս քաղաքական համագործակցությունը նոր սահմանադրության իրականացման շրջանակներում է»:
Անդրադառնալով քննադատություններին, նա նշեց, որ դա օբյեկտիվ իրողություն է և անհրաժեշտություն: