ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքին տրամադրել Թուրքիայի և ԻԼԻՊ-ի կապերի մասին տեղեկություն
«Մենք ոչ միայն պատրաստ ենք տվյալներ տրամադրել, այլև համակարգել մեր աշխատանքները, փոխանակվել տեղեկատվությամբ արևմտյան գործընկերների հետ նրանց համար նպատակահարմար ձևաչափով»,-այս մասին ինպես փոխանցում է Gazeta.ru-ն, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ այդմ՝ Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ կիսվել իր ունեցած տեղեկատվությամբ, որը բացահայտում է Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կապերի մասին:
Նա ընդգծել է, որ Արևմուտքից այս հարցի շուրջ առայժմ որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունը չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում