Ռուսաստանի բարեկամ և թշնամի երկրները
Ռուսաստանը երբեք առանձնապես սիրված երկիր չի եղել: Սակայն ռուսական ներկա իշխանությունները հաջողացրել է թշնամանալ անգամ ամենամոտ դաշնակիցների հետ: Սիրիական գործողությունը Կրեմլը սկսեց, որպեսզի դուրս գա Դոնբասի փակուղուց, սակայն որքան բարձր է հնչում ռուսական հաղթարշավը Սիրիայում, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ սա ևս մեկ փակուղի էր Ռուսաստանի համար: Այս մասին գրում է «ghhauto.ru» կայքը:
Կայքը, ելնելով ներկա միջազգային քաղաքականության տրամաբանությունից, աշխարհի երկրներին բաժանել է երեք խմբի. Առաջինը Ռուսաստանի թշնամիներն են, որոնց ցանկում են հակառուսական պատժամիջոցներին միացած կամ դրանք պաշտպանող երկրները, երկրորդ խումբը չեզոքություն պահպանող պետություններն են, և երրորդ խմբում տեղ են գտել Ռուսաստանի հետ դաշնակցային ու բարեկամական հարաբերություններ ունեցող պետությունները:
Ռուսաստանի թշնամիների գոտին ընդգրկում է ամբողջ հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, գրեթե ամբողջ Եվրոպան: Ասիայում, Հարավային Ամերիկայում ու Աֆրիկայի մեծ մասում հիմնականում չեզոք երկրներ են, ովքեր դիրքորոշում չունեն և չեն մասնակցում Ռուսաստանի հետ կապ ունեցող քաղաքական կոնֆլիկտներին: Իսկ ահա Ռուսաստանին բարեկամ երկրները մի քնաիսն են.
Ըստ կայքի`այդ երկրներն են Հյուսիսային Կորեան`Ասիայում, Սիրիան`Մերձավոր Արևելքում, Հայաստանը`Անդրկովկասում, Բելառուսն ու Սերբիան`Եվրոպայում, Սուդանը և Զիմբաբվեն` Աֆրիկայում, Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան ու Բոլիվիան` Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում: