Սերգեյ Դոնսկոյ. «Սա ռուսական արկտիկայի տարածքն է»
Ռուսաստանը կպնդի, որ ՄԱԿ-ի հետուկ հանձնաժողովը արդեն այս ամիս սկսի երկրի մայրցամաքային շելֆի ընդլայնման հարցը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Սերգեյ Դոնսկոյը:
Նախարարի խոսքով` պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ խնդրի վերջնական լուծման համար հանձաժողովին բավարար կլինի սահմանված 4 տարի ժամկետը:
Նախօրեին Սերգեյ Դոնսկոյը ՄԱԿ գլխավոր կենտրոնակայանում ներկայացրել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ՌԴ մայրցամաքային շելֆի ընդլայնման վերաբերյալ վերափոխված հայտը:
Նախարարը հույս է հայտնել որ, մոտ օրերս հանձանաժողովը կսկսի հայտնի առանձին դրույթների քննարկումը:
«Ես նույնիսկ կարող եմ ասել, որ մենք պնդում ենք»,- հայտարարել է Սերգեյ Դոնսկոյը հայտի ներկայացումից հետո կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ հայտի համաձայն ՌԴ-ն հավակնում է սահմանաված 200 մղոն տնտեսական գոտուց դուրս գտնվող 1,2 մլն քառակուսի կմ տարածքի:
«Սա ռուսական արկտիկայի տարածքն է»,- հայտարարել է Սերգեյ Դոնսկոյը:
Նշենք , որ ըստ երկրաբանների կանախատեսումների, այս տարածքում կարող են հայտնաբերվել մինչև 4,9 մլրդ տաննա պայմանական ածխաջրածնային պաշարներ: ՌԴ-ն արկտիկ շելֆի միակ հավակնորդը չէ: Այս տարածքներին հավակնում են նաև Դանիան և Կանադան: