Հայաստանում գորգեղենի արտադրության ծավալները նվազել են, տրիկոտաժեղենինը՝ աճել
2015 թվականին նախորդ տարվա համեմատ հանրապետությունում տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն աճել են 78.6%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 3 607.3 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ին՝ 2 020.1 հազար հատ:
Ըստ ԱՎԾ-ի՝ 67.2 տոկոսով աճել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները: Մասնավորապես, 2015թ-ին արտադրվել է 7 901.6 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 4 726.5 հազար զույգ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում 6.8%-ով նվազել են գորգերի և գորգեղենի արտադրության ծավալները. եթե 2014թ-ին հանրապետությունում արտադրվել է 44 տոննա գորգեր և գորգեղեն, ապա 2015թ-ին՝ 41 տոննա:
Նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: 2014թ-ին հանրապետությունում արտադրվել է 10.8 տոննա բամբակյա գործվածք, իսկ նախորդ տարի՝ 7.7 տոննա, ինչը 28.7 տոկոսով պակաս է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ