Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակվեց Սերգեյ Մանասարյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):
Սերժ Սարգսյանի՝ այսօրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց