Սիրիացի զույգի հարսանեկան ֆոտոշարքը Հոմսի ավերակներում
Սիրիացի երիտասարդ զույգը հարսանեկան ֆոտոշարք է իրականացրել վերջին տարիներին պատերազմի հետևանքով ավերակների վերածված Հոմս քաղաքում: Այս մասին գրում է «Ֆրանս 24»-ը:
Լուսանկարիչը փորձել է ցույց տալ, չնայած ավերակներին սերը գոյություն ունի: Նկարներում նորապսակները ժպտում են այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել, ամեն բան կարգին է:
Նրանք պատմել են, որ լուսանկարներն արվել են մի քանի օր առաջ՝ փետրվարի 5-ին:
«Ես համաձայնել եմ, լուսանկարներն արվեն այս ամայի վայրերում, որպեսզի իմ երեխաներին ցույց տամ և պատմեմ, որ չնայած դժվարություններին ու տխրությանը, կյանքը շարունակվում է»,-ասել է հարսնացուն:
Նրանք այսպիսով ուզում են ցույց տալ, որ մահից առավել ուժեղ կյանքն է: