2015թ-ին Հայաստանում տեխնածին աղետների հետևանքով զոհվել է 386 մարդ, վիրավորվել՝ 4803-ը
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2015թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 836 դեպք, տուժել է 9 668 մարդ (442-ը զոհվել են, 9 226-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել` 3 715 մարդ:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից, գրանցված դեպքերից 10 234-ը տեխնածին է: Տեխնածին աղետների հետևանքով նախորդ տարի զոհվել է 386 մարդ, վիրավորվել՝ 4803-ը, ժամանակավորապես տարհանվել՝ 6 մարդ:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 4258-ը հրդեհի դեպքերն են, որոնց հետևանքով զոհվել են 36, վիրավորվել 57 մարդ:
Տեխնածին դեպքերից 3399-ը բաժին է ընկնում ճանապարհատրանսպորտային պատահարներին, որոնց հետևանքով 2015թ-ին զոհվել են 346 և վիրավորվել 4738 մարդ:
Ըստ ՏԿԱԻՆ-ի՝ տարվա ընթացքում գրանցված դեպքերից 420-ը տարերային է. զոհվել է 1 և վիրավորվել 12 մարդ:
Նույն աղբյուրի համաձայնէ 2015թ-ին գրանցված դեպքերից 4182-ը եղել են սոցիալ-կենցաղային: Մասնավորապես, նախորդ տարի գրանցվել է թունավորման 3908 դեպք, որի հետևանքով տուժել է 4374 մարդ, մահացել՝ 43-ը:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազից թունավորման 264 դեպք, որի հետևանքով մահացել է 4, տուժել՝ 446 մարդ:
Թունավորման դեպքերից 1132-ը եղել են նաև ալկոհոլից, 867՝-ը դեղորայքից, 254-ը՝ սննդից: 767 դեպք էլ գրանցվել է կենցաղային և արդյունաբերական քիմիական նյութերից, որոնց հետևանքով զոհվել են 27, վիրավորվել՝ 748 մարդ:
2015թ-ին գրանցվել է նաև ջրահեղձման 22 դեպք, ինչ հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 13-ը:
ՏԿԱԻՆ-ի նաև տեղեկանում ենք, որ 2015թ. արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 921 ղեկավար և մասնագետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին