Արման Փաշիկյանը` Իրանի ակումբային չեմպիոն
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը, ով գլխավորում է իրանական «Սայպա» ակումբը, նրա կազմում դարձել է Իրանի ակումբային չեմպիոն և արժանացել Անդիշմանդանի գավաթին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը: Փաշիկյանը մասնակցել է 8 խաղի, վաստակել 5,5 միավոր, իսկ ամբողջ մրցաշարն անցել է առանց պարտության, ինչն ամենակարևորն է ակումբային առաջնություններում:
Մրցաշարում երկրորդ տեղ գրավել է «Թավրիզ» թիմը, իսկ «Լորեստանը» եզրափակել է լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում