Լուիս Էնրիկե. «Բարսելոնը» համախումբ էր գործում «Վալենսիայի» հետ խաղում»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Վալենսիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումից (1:1) հետո գոհունակություն է հայտնել իր սաների խաղից: Առաջին խաղում կատալոնցիներն առավելության էին հասել 7:0 հաշվով, ուստի պատասխան խաղում օգտագործեցին պահեստային կազմը՝ հանգստանալու հնարավորություն տալով հիմնական կազմի ֆուտբոլիստներին:
«Այս խաղում դրսևորվելու հնարավորություն տվեցինք այն ֆուտբոլիստներին, ովքեր բավարար խաղային պրակտիկա չեն ստանում,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:- Ընդհանուր առմամբ, թիմը վատ չխաղաց, բարձր էր ինտենսիվությունը: «Բարսելոնը» համախումբ էր գործում, չնայած մի շարք դիրքերում փորձարկումներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ