Էնրիկեի «Բարսելոնն» անպարտելի խաղերի շարքը հասցրեց 29-ի՝ գերազանցելով Գվարդիոլայի թիմի ռեկորդը
«Բարսելոնն» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում ոչ-ոքի (1:1) է խաղացել «Վալենսիայի» հետ: Առաջին խաղում կատալոնցիներն առավելության էին հասել 7:0 հաշվով, ուստի պատասխան խաղում օգտագործեցին պահեստային կազմը՝ հանգստանալու հնարավորություն տալով հիմնական կազմի ֆուտբոլիստներին:
Այսպիսով՝ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ կատալոնցիներն անպարտելի խաղերի շարքը հասցրեցին 29-ի՝ գերազանցելով ակումբի ռեկորդը, որը հաստատվել էր Խոսեպ Գվարդիոլայի օրոք՝ 2010-2011 թթ. մրցաշրջանում (28 հանդիպում):
Վերջին անգամ «Բարսելոնը» պարտվել է 2015 թ. հոկտեմբերի 3-ին, «Սևիլիայի» հետ Իսպանիայի առաջնության արտագնա խաղում (1:2):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին