Անդրես Ինյեստա. «Իսպանիայի հավաքականն ի վիճակի է հաղթել «Եվրո-2016»-ում»
«Բարսելոնի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է Եվրոպայի առաջիկա առաջնությունում ազգային թիմի նպատակների մասին:
«Կաշխատենք բարձր մակարդակով անցկացնել Եվրոպայի առաջնությունը և մոտենում ենք այդ նպատակին: Կարծում եմ՝ մեր կազմն ի վիճակի է հաղթել:
Ինչպես և կյանքում մնացած բոլոր բաները, մեր հավաքականն անցել է փոփոխությունների միջով: Պատրաստվում ենք ցուցադրել լավ ֆուտբոլ և կրկին երկրպագուներին թեքել մեր կողմը»,- ասել է Ինյեստան:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում