Նոյեր. «Բոխումը» խաղաց այնպես, ինչպես ակնկալում էինք»
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Բոխումի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղից (3:0) հետո շեշտել է, որ մրցակիցը շատ դժվարություններ է ստեղծել մյունխենցիների համար: Նշենք, որ «Բավարիան» ողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է թվային առավելությամբ:
«Բոխումը» խաղաց այնպես, ինչպես մենք ակնկալում էինք,- Նոյերի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:- Մրցակիցը մեզ ազատ տարածություն չտվեց. ակտիվորեն մամլիչ գործություններ էր կիրառում ու կոշտ գործում գնդակի խլման ժամանակ: Նման պայմաններում պահեր ստեղծելը հեշտ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ