Մեկնարկում է Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը
Ճկասուսերակիրների մրցելույթներով «Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում այսօր՝ փետրվարի 11-ին, մեկնարկում է Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Առաջնությանը մասնակցում են Երևանի երեք, Գյումրու երկու, Վանաձորի և Բյուրեղավանի մեկական մարզադպրոցների շուրջ 100 մարզիկներ: Մասնակիցներն ուժերը կչափեն երեք մրցաձևում՝ ճկասուսեր, թրասուսեր և խոցասուսեր:
Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի ՀՀ հավաքականը, որը փետրվարի վերջին կմեկնի Սերբիայի Նովի Սադ քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
Նշենք, որ ՀՀ սուսերամարտի երիտասարդների առաջնության եզրափակիչ մրցելույթները տեղի կունենան փետրվարի 13-ին: