Պատանի սուսերամարտիկները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված Լևան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ պատանի մարզիկները նվաճել են 8 մեդալ:
Հայաստանի և Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյանը (ճկասուսեր), ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, դարձել է մրցաշարի հաղթող: Արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:
Նույն ձևում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գևորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը:
Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:
Թրասուսեր ձևում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:
Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը: