Վիլլիան. «Տերրին չի մնա «Չելսիում»
«Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանն ուզում է, որպեսզի Ջոն Տերրին երկարաձգի պայմանագիրը, սակայն ենթադրում է, որ վետերանը, այնուամենայնիվ, կհեռանա թիմից: Հիշեցնենք, որ «Դոնսի» հետ գավաթային խաղից հետո Տերրին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիից» հեռանալու մասին, և դա անակնկալ է եղել մարզչական շտաբի համար: Հիդդինկը շեշտել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, իսկ պայմանագրի երկարաձգումը ֆուտբոլիստի ու ակումբի նախագահի գործն է:
«Ես կարծում եմ, որ նա կցանկանար հնարավորինս երկար մնալ մեզ հետ: Այդուհանդերձ, ինչպես երևում է, Տերրին կհեռանա թիմից,- Վիլլիանի խոսքերը մեջբերել է «Squawaka»-ն:- Հավանաբար, ակումբը Ջոնին նոր պայմանագիր չի առաջարկի: Ես կարող եմ միայն հաջողություններ հաղթել նրան ապագայում:
Նա մեծագույն խաղացողներից մեկն է «Չելսիի» պատմության մեջ, եթե ոչ մեծագույնը: Տերրին այս թիմի կազմում հաղթել է բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է: Նրան շատ են հարգում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին