Ա.Գեղամյան. Յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս օգտագործել
«Ողջունում եմ ցանկացած նման կոալիցիա, համագործակցություն, քանի որ փոթորկահույզ այս աշխարհում, ծանր իրավիճակում, որ հայտնվել է աշխարհը, դրա հետևանքով նաև մեր տարածաշրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությունը ի՞նչ կտա Հայաստանին:
Ըստ նրա, ՀՅԴ-ն ունի փորձառնություն, նաև կադրային ռեսուրս:
«Դրական եմ համարում այդ համագործակցությունը, այդ միությունը կրկնակի կպարտավորեցնի թե ՀՅԴ-ին, թե ՀՀԿ-ին»,- ասաց Ա.Գեղամյանը: