Թուրքական բանակը խոշոր գործողություններ է սկսել Թունջելիում
Թուրքական «Haber7» լրատվական կայքի համաձայն` Մնձուրի լանջերին թուրքական բանակը օդային տեխնիկայի ու զրահամեքենաների գործադրմամբ խոշոր գործողություններ է ձեռնարկել:
Գործողություններն իրականացվում են թուրքական բանակի` Թունջելիի հատուկ նշանակության 4-րդ ու 51-րդ մոտոհրաձգային-հետևակային բրիգադների մասնակցությամբ: Գործի են դրվել նաև Cobra հարվածային ուղղաթիռներ:Միևնույն ժամանակ բանակը ակտիվ գործողություններ է նախապատրաստում վերջին շրջանում ՔԲԿ-ի հետ ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Սուրի շրջանում:
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն` նախատեսվում է առաջին հերթին քաղաքն ու շրջակայքը ազատել բնակչությունից, որպեսզի բանակն «անկաշկանդ գործի»: Ակնհայտ է, որ թուրքական բանակն ակտիվորեն խոշորամասշտաբ գործողություններ է ձեռնարկում, որոնք կտարածվեն մի շարք շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին