Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրը խուճապ է առաջացրել Շիրակի մարզում. «Ժամանակ»
Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլը արդեն մի քանի օր գրում է, որ ՀՅԴ-իշխանություններ համագոծակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնվելու է Դաշնակցությանը:
«Ժամանակ»-ին հասած լուրերով՝ Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզից տանելու մտադրությունից: