Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել` Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ Քննչական կոմիտեն դեռ դեկտեմբեր ամսին էր միջազգային հետախուզում հայտարարել, սակայն նրա ազգանունը Ինտերպոլի բազայում դեռևս չկար: Սակայն այժմ ՌԴ Ինտերպոլի ազգային բյուրոն՝ հիմնվելով ՌԴ Ներքին գործերի նախարարության կողմից ստացված նյութերի վրա, Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Խոդորկովսկու վերաբերյալ, ով ներկայումս Մեծ Բրիտանիայում է, դատարանը ձերբակալության որոշում էր կայացրել: Վերջինս չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքն ու հայտարարել է, որ առնչություն չունի Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի մահվան հետ:
Նեֆտեյուգանսկի քաղաքապետը սպանվել է 1988 թվականի հունիսի 26-ին: Սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել ՅՈւԿՕՍ ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսեյ Պիչուգինը, ով, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:
Հարակից հրապարակումներ`
- Խոդորկովսկու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանություն կազմակերպելու մեղադրանքով
- Վ. Պուտինը՝ Խոդորկովսկուն ներում շնորհելու և նրա քաղաքական ակտիվության մասին
- Խոդորկովսկու` նախագահական ընտրություններում առաջադրվելու ծրագրերը պարզաբանել է նրա մամուլի քարտուղարը
- Խոդորկովսկին չի մասնակցի մոր հուղարկավորությանը
- Խոդորկովսկի. «Արևմուտքի պատժամիջոցները անարդյունավետ են առաջիկա 5 տարվա համար»
- 7 վարկած, թե ինչու է Պուտինն ազատ արձակել Խոդորկովսկուն
- Խոդորկովսկին ազատ արձակվելուց հետո մեկնել է Գերմանիա