Հայաստանի և Չեռնոգորիայի միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը կդյուրացվեն
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվելու է զբոսաշրջության բնագավառում համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրեր: Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց համաձայնագրերի կնքմանը:
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև այս ոլորտում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու պետություններում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
«Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակներում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների ու լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը»,- նշված է հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում