Հոնկոնգում ոստիկանների և առևտրականների միջև բախում է եղել
Հոնկոնգի քաղաքային իշխանությունների փորձերը Վոնկոկ թաղամասն ազատել ապօրինի սննդի կետերից, հանգեցրել է ոստիկանների և զայրացած առևտրականների միջև բախման: Այս մասին գրում է asialive.info կայքը:
Վոնկոկը Հոնկոնգի ամենախիտ բնակեցված թաղամասն է, որտեղ կան հին տներ և ժամանակակից երկնաքերեր: Վոնկոկը հայտնի է ամբողջ աշխարհին որպես փողոցային շուկաների, տարաբնույթ խանութների և կրպակների թաղամաս, որտեղ շատ են նաև ռեստորներն ու ճաշարանները:
Նշենք, որ Մոսկվայում իշխանությունները փետրվարի 9-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում, մետրոյի կայարանների հարևանությամբ ապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր, տաղավարներ, որոնք իշխանությունների կողմից համարվել են ինքնաշեն: