Հունաստանում անհետացել է երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը
Հունաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը անհետացել է Էգեյան ծովում՝ Լերոս կղզուց ոչ հեռու: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ի լրատվական գործակալությունը` հղում կատարելով ռազմածավային ուժերի գլխավոր շտաբին, միջադեպը տեղի է ունցել Կինարա շրջանում իրականացվող զորավարժությունների ժամանակ:
Ուղղաթիռի հետ կապը կորել է տեղի ժամանակով 2.45-ին (Երևանի ժամանակով 4.45): Որոնողական աշխատանքներն իրականացնում են զորավարժություններին մասնակցող նավերը և երկրի ռազմածովային ուժերի ուղղաթիռները:
Պաշտպանական տեխնիկայի վրա մասնագիտացած «pronews.gr» կայքը հաղորդում է այն մասին, որ կորել է հականավային «AB-212» ուղղաթիռը: Զորավարժությունների սցենարի համաձայն ուղղաթիռը պետք է հայտնաբերեր ծովի վրա գտնվող թիրախին: Թռիչքը պետք է իրականացվեր ցածր բարձրության վրա:
Ուղղաթիռի հետ կապը ընդհատվել է թռիչքի մեկնարկից մի քանի րոպե հետո: Կայքը հատուկ ընդգծում է այն հանգամանքը, որ վթարի տեղանքում թուրքական նավեր չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում