Փետրվարի 11-ը հայտարարվել է Գիտության մեջ աղջիկների և կանանց օր
ՄԱԿ-ը փետրվարի 11-ը հայտարարել է Գիտության մեջ աղջիկների և կանանց օր: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին:
Հայտարարության տեքստում նշվում է, որ նման որոշում է ընդունվել նպատակ ունենալով՝ «հասնել՝ գիտության մեջ կանանց ու աղջիկների լիարժեք մուտքի իրավունքին, ինչպես նաև ապահովել գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը»:
ՄԱԿ-ը հայտարարում է, որ աշխարհի 14 երկրում անցկացված հարցման արդյունքների համաձայն, բնական գիտությունների ոլորտում հնարավորությունը, որ աղջիկները կստանան բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճան, կազմում է 18 տոկոս, 8 տոկոս և 2 տոկոս: Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը կազմում է 37 տոկոս, 18 տոկոս և 5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ