Մագնիտոգորսկում գործարանի աշխատակցի մոտ հայտնաբերել են պայթուցիկներ և սաենթոլոգիայի մասին գրքեր
ՌԴ Չելյաբինսկի մարզի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանի աշխատակցի բնակարանից առգրավել են 5 կգ պատրաստի պայթուցիկ, 50 կգ ռեագենտ և սաենթոլոգիայի մասին գրքեր: Այս մասին գրում է lifenews.ru կայքը:
Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցները ձերբակալել են Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանի 49-ամյա աշխատակցին, ով իր բնակարանում լաբորատորիա է ստեղծել և աշխատանքից հետո պատրաստել է պայթուցիկ սարքեր, անհրաժեշտ քիմիական ռեակտիվներ ձեռք է բերել առևտրի ցանցերից: Պայթուցիկների հետ գտել են նաև սաենթոլոգիայի մասին գրականություն:
Նշվում է, որ սաենթոլոգիան սկսել է մեծ տարածում գտնել հասարակության լայն շրջանակներում: Իրավապահները չեն բացառում, որ այն ՌԴ մուտք է գործում ԱՄՆ-ից, հայտնի է որպես «բանականության մասին գիտություն», որը միտք է ներշնչում «նրանց դեմ համաշխարհային դավադրության և իրենց ընտրյալ լինելու մասին»: Դա մետալուրգի համար հիմք է հանդիսացել՝ հանցավոր ճանապարհով նվաճել աշխարհը:
Հարուցվել է քրեական գործ «Պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում», «Պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռք բերում, պահպանում» հոդվածներով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ