Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում կրակի դադարեցման պայմանները
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում կրակի դադարեցման հավանականությունը: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Մենք պատրաստ ենք քննարկել կրակի դադարեցման պայմանները»,- ասել է Գատիլովը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս հավելել է, որ այդ մասին կխոսվի Մյունխենում: Ավելի վաղ Reuters գործակալությունը իր աղբյուրներին հղումով գրել էր, որ Ռուսաստանը առաջարկել է Սիրիայում կրակը դադարեցնել մարտի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան