Սերգո Կարապետյան. Շատ բարենպաստ եղանակ է, սակայն վաղ է խոսել` ամռանը բերքառատ կլինի, թե` ոչ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցրտահարության վտանգ չկա և իրավիճակը շատ բարենպաստ է:
«Ճիշտ է` Արարատյան դաշտավայրում ձյունը հալվել է, սակայն ցածր ջերմաստիճան չի գրանցվել մինչև այժմ և առաջիկայում էլ չի սպասվում ցածր ջերմային ռեժիմ: Այնպես որ, գյուղատնտեսության համար շատ բարենպաստ եղանակ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեռ վաղ է խոսել` ամռանը բերքառատ կլինի, թե` ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ