Ռուս զբոսաշրջիկներով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոմինիկանայում
Ռուսական ինքնաթիռը, որը Դոմինիկյան Հանրապետություն-Մոսկվա չվերթն էր իրականացնում, նախօրեին թռչելուց մի քանի րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Orenair ընկերությանը պատկանող Boeing 777-200 ինքնաթիռում եղել է 351 ուղևոր և անձնակազմի 20 անդամ: Որևէ մեկը չի տուժել:
Պունտա-Կանա քաղաքի օդանավակայանում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Վենեսուելայում և Դոմինիկյան Հանրապետությունում ՌԴ դեսպանը լրատվամիջոցին ասել է, որ շարժիչը չի աշխատել, օդաչուները շրջվել են և վայրէջք կատարել: Ուղևորներին տարհանելու համար բացել են փչովի սանդուղքը:
Ինքնաթիռի ուղևորներին տեղափոխել են Պունտա-Կանա քաղաքի հյուրանոցներ: Դեսպանն ասել է, որ ուղևորները դեռևս չեն ստացել իրենց ուղեբեռները, դրա համար անհրաժեշտ է որոշակի գործողություն:
Ըստ դիվանագետի, այժմ քննարկվում է մեկ այլ ինքնաթիռ Դոմինիկյան Հանրապետություն ուղարկելու հարցը՝ ռուսներին տեղափոխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին