Զոհրաբյան. ԲՀԿ-ն մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը, և ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Այս մասին հայտնել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
ԲՀԿ մամուլի ծառայությունից մարամասնում են, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են կուսակցությանն աջակցություն ցուցաբերել՝ մշակելու Ընտրական այնպիսի օրենսգիրք և համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտություններն ու կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության վերականգնմանը։
Նույն աղբյուրի համաձայն, ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցում բարձրացված մտահոգությունները, ու այն քայլերը, որ անհրաժեշտ է անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջնական հայտարարի դեռ չենք եկել. Շարմազանով
- Հրայր Թովմասյան. Նոր օրենսգրքով ընտրական պրոցեսներում վերահսկողական մեխանիզմերն ավելի են բարձրանալու
- Ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր առաջարկներն ու գաղափարները կքննարկվեն. ՀՀԿ-ական
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ