Մարզպետ. Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 318 ընտանիքի խնդիրը լուծում կստանա մեկ ու կես տարվա ընթացքում
Ներկայում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման տարբերակով լուծում է տրվում ծրագրի շահառու ճանաչված Վանաձորի 14 և Սպիտակի՝ 50 ընտանիքների խնդրին: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, ծրագրի շահառու ճանաչված մարզի գյուղական համայնքների բնակիչների հետ հանդիպմանը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա հավաստիացրել է, որ մարզի գյուղական բնակավայրերի 318 ընտանիքի խնդիրը վերջնականապես լուծում կստանա առաջիկա մեկուկես տարվա ընթացքում: Մարզպետը խոստացել է առավել հստակ ժամկետներ ներկայացնել մայիս ամսին: