Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում երեխա է մահացել
Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում վեցամյա երեխա է մահացել: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, փաստի առթիվ քննություն է իրականացվում:
Հայտնի է, որ երեխան իրեն վատ է զգացել, հաստատության տնօրենը շտապ օգնություն է կանչել: Չնայած ձեռնարկված միջոցներին, աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները պատահածի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխան խրոնիկ հիվանդություն է ունեցել, սակայն չի հստակեցվում, թե ինչ հիվանդության մասին է խոսքը: