Սողանքային կառավարման ծրագրի արդյունքները մասնագետները գոհացուցիչ են համարում
ՏԿԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման» ծրագրի առաջին փուլում իրականացվել են սողանքի դեմ պայքարի պիլոտային ծրագրեր Առափի և Գետահովիտ համայնքներում:
ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ ծրագրի միջանկյալ գնահատող խումբն իր հիմնական ուսումնասիրություններն իրականացրել է հինգ չափանիշների հիման վրա` արդյունավետություն, համապատասխանություն, գործունություն, ազդեցություն, շարունակականություն:
Ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի հանդիպման ժամանակ JICA-ի տնօրենի ավագ տեղակալ Յուկիհիկո Էջիրին նշել է, որ սողանքային աղետի կառավարման ծրագիրը բավական հաջող է ընթանում Հայաստանում, և առաջին փուլի արդյունքները բավական գոհացուցիչ են:
ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանի խոսքով` ակնառու առաջընթաց է գրանցվել սողանքների ռիսկի կառավարման գործընթացում: Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ փրկարար ծառայության կազմում ստեղծվել է հորատման թիմ, և վերապատրաստամ արդյունքում փրկարարներն արդեն հնարավորություն ունեն կիրառել հորիզոնական հորատման համար նախատեսված տեխնիկական միջոցներ:
Գնահատման հաստատված չորս չափանիշներով (արդյունավետություն, համապատասխանություն, գործունություն, շարունակականություն) JICA-ի միջանկյալ գնահատող խումբը տվել է բարձր գնահատական, իսկ ծրագրի ազդեցությունը գնահատվել է դրական:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ