Հունվարի 25-ից Հալեպ նահանգում իր տունը լքել է ավելի քան 78 հազար սիրիացի. Ջոել Միլման
Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների էսկալացիայի հետևանքով hունվարի 25-ից Հալեպ նահանգում իր տունը լքել է ավելի քան 78 հազար մարդ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը։
«Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ինտենսիվության ավելացումը կբերի նրան, որ ավելի շատ սիրիացիներ կլքեն իրենց տները»,- ասել է Միլմանը:
Նշվում է նաև, որ 78 հազար փախստականներից ավելի քան 50 հազարը ուղևորվել են Թուրքիային սահմանակից Ազազ քաղաք։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունում Սիրիայում տիրող իրավիճակը գնահատում են ծանր՝ ընդգծելով, որ մարդասիրական օգնության մատակարարումը երկրի ներսում խնդրահարույց է՝ անվտանգության բացակայության, թույլ ենթակառուցվածքի և եղանակային վատ պայմանների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը