Տեղի ունեցավ հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը
Տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության շրջանի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը:
Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության շրջանի հավակնորդների մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին