Լիլեհամերը պատրաստ է պատանեկան Օլիմպիական խաղերի բացմանը
Նորվեգական Լիլեհամեր քաղաքն իր պատմության մեջ երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը, այս անգամ արդեն՝ պատանեկան խաղերը:
22 տարի անց Լիլեհամեր քաղաքը լի է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարզիկներով: Բացի միմյանց խառնվող լեզուներից, քաղաքը լեցուն է կամավորներով, ովքեր ամեն պահի պատրաստ են աջակցելու:
Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, նախապատրաստվում են իրենց ելույթներին:
Անաստասիա Գալուստյանը ելույթ կունենա փետրվարի 14-ին և 16-ին: Դահուկորդ Միքայել Միքայելյանը կունենա երեք մեկնարկ՝ փետրվարի 13-ին, 16-ին և 18-ին:
Մինչև Խաղերի մեկնարկը Հայաստանի ներկայացուցիչները նաև անհատական մարզումներ կանցկացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում