ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ վճարել
ՊՍԺ-ն ու «Ռեալն» առաջվա պես մտադիր են ձեռք բերել «Բարսելոնի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը: Ինչպես տեղեկացնում է «UOL Esporte»-ն, փարիզյան ակումբը պատրաստ է 24-ամյա բրազիլացուն տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ վճարել, իսկ «Արքայական ակումբը» նրա համար կարող է 20 մլն նախատեսել:
Նշվում է, որ Նեյմարն արդեն 4 ամիս բանակցություններ է վարում «Բարսելոնի» հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, սակայն կողմերն առայժմ չեն կարողանում պայմանավորվել: Միևնույն ժամանակ կատալոնցիները ցանկանում են Նեյմարին տարեկան 11 միլիոնի փոխարեն 16 մլն եվրո առաջարկել:
Հիշեցնենք, որ Նեյմարի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում