Դավիթ Հարությունյան. Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը
«Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը, իր տեսլականը, ինչպես ենք կյանքի կոչելու սահմանադրական բարեփոխումները և ինչ առաջնահերթ խնդիրներ կան»,-հանրապետության նախագահի նստավայրում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Լրագրողների հարցին, թե անդրադարձ կատարվեց Դաշնակցության մասնակցությանն այդ փոփոխություններին՝ նա պատասխանեց՝ ոչ:
Գնահատելով ԲՀԿ-ականների ներկա լինելը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Շատ լավ եմ գնահատում, շատ բարձր եմ գնահատում: Հրավիրված էին ոչ թե ԲՀԿ ներկայացուցիչները, այլ՝ ԱԺ հանձնաժողովի նախագահները»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնյաները շտապում են Նախագահի նստավայր
- Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան