Եվրագոտու տնտեսական աճը կազմել է 0.3%
Եվրագոտու տնտեսական աճը 2015թ-ի չորրորդ եռամսյակում կազմել է 0.3%, ինչը համապատասխանել է նախապես արված կանխատեսումներին: Այս մասին փոխանցում է Vedomosti.ru-ն:
Եվրոպայի տնտեսության լոկոմոտիվը շարունակում է մնալ Գերմանիան, որի տնտեսությունը աճել է 0.3%-ով, այն դեպքում, երբ Իտալիայի տնտեսությունը անկում է ունեցել 0.1%-ով, իսկ Հունաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ:
Եվրահանձնաժողովը ավելի վաղ վատթարացրել էր ՀՆԱ-ի և ինֆլյացիայի ցուցանիշների կանխատեսումը փախստականների և զարգացող երկրների շուկաների ճգնաժամի պատճառով: 2016թ-ին Եվրագոտում ինֆլյացիայի մակարդակը կանխատեսվում է 0.5%, իսկ տնտեսական աճը՝ 1.7 %:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին