«Իսլամական պետությունը» սպառնում է Եվրոպային Լիբիայից
Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի մասնագետներին գնալով ավելի է անհանգստացնում այն փաստը, որ Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից զավթված տարածքները Սիրիայից հետո ջիհադիստների համար կարող են դառնալ հաջորդ հենահարթակը Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի վրա ահաբեկչական հարձակումներ գործելու համար: Այս մասին գրում է «BBC»-ն:
Ըստ պարբերականի`ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված կոալիցիոն ուժերը ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» հենակետերին Սիրիայի և Իրաքի տարածքում, սակայն կա մտավախություն, որ Լիբիական Սիրտա քաղաքի մոտակայքում «ԻԼԻՊ»-ի անկլավում գրոհայինները կարող են վարժանքներ անցնել ու պլանավորել ահաբեկչական գործողություններ միջերկրծովյան ամբողջ ավազանում:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարել են, որ նոր տվյալներով Լիբիայում «Իսլամական պետության» զինյակների թիվը կարող է հասնել 4-6 հազարի: Ամերիկյան չինովնիկները համարում են, որ գրոհայիններից շատերը հավաքագրվել են Աֆրիկյան երկրներից`որոշակի վարձատրության խոստումով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում