Լավրով. Հալեպի շրջանում գտնվող գրոհայիններին սպառազինում է Թուրքիան
Սիրիայի Հալեպի շրջանում գործող գրոհայինները սպառազինություն են ստանում Թուրքիայից: Այս մասին «Риа» գործակալության հաղորդամբ այսօր Մյունխենում Սիրիայի հարցով միջազգային խմբի խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովն ընգծել է, որ Հալեպի արևմտյան նախալեռնային շրջանները մինչև հիմա վերահսկվում են «Ջեբհաթ ան-Նուսրի» և «Ջեիշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբովորումների գրոհայինների կողմից:
«Չմոռանանք, որ այդ բոլոր խմբավորումները սպառազինության մատակարարումը ստանում են նույն ուղղությամբ և Թուրքիայի տարածքում գտնվող նույն կետից: Այս հանգամանքը ևս պետք է նկատի ունենալ, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` թիվ 2254 բանաձևի ընդունումից առաջ ընդունված բանաձևը արգելում է ցանկացած տեսակի մատակարարումներ իրականացնել, որոնք կնպաստեն ահաբեկչական խմբավորումների գործունեությանը»,-ասել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան