ՀՀԿ-ական մարզպետը չգիտի, որ իր մարզը հանձնում են ՀՅԴ-ին. ՀԺ
Երեկ երեկոյան ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հ1-ի եթերում հայտարարել է, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում Դաշնակցությանն են հանձնելու Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները և Շիրակի ու Արագածոտնի մարզպետական պորտֆելները:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդել է, թե ճամպրուկային տրամադրություն չունի:
-Ես աշխատանքային գործունեության մեջ եմ, ծանոթ չեմ նման լուրերի:
-Դուք տեղյա՞կ չեք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են վարում, և որոշ պաշտոններ հանձնվելու են ՀՅԴ-ին:
-Դրան ծանոթ եմ:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչու՞ Արագածոտնի մարզը:
-Ես ծանոթ չեմ նման որոշման, որ Արագածոտնի մարզը հանձնում են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան