Սա պետության առաջնորդի հայեցակարգային, ծրագրային ելույթ էր. Շարմազանով
«Հարց չենք քննարկել, նախագահը հանդես է եկել ծրագրային, հայեցակարգային ելույթով»,-հանրապետության նախագահի նստավայրում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Կառավարության փոփոխության մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ խոսքը գնացել է ավելի գլոբալ, հայեցակարգային հարցերի շուրջ, սկսած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, իրենց անելիքներից, պաշտոնյաների գործունեությունից, նրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին և արտաքաին քաղաքականությունից, մամուլի ազատությունից, ժողովրադավարության զարգացումից. «Չի եղել մի ոլորտ, որին նախագահը չի անդրադարձել»:
Շարմազանովն ասաց, որ կոնկրետ Դաշնակցության հետ համագործակցության մասին խոսք չի գնացել. «Խոսք է գնացել կուսակցությունների դերի բարձրացման մասին, նեղ կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի եղել»:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ սա պետության առաջնորդի հայեցակարգային, ծրագրային ելույթ էր, որի գլխավոր մեսիջները բազմաթիվ էին. «Նախագահի խոսքում հետևյալն էր, որ մենք պետք է կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին և պետք է իշխանության մեջ լինեն մարդիկ, ովքեր որ եկել են այստեղ արդյունավետ աշխատելու»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ
- Դավիթ Հարությունյան. Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը
- Պաշտոնյաները շտապում են Նախագահի նստավայր
- Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան