Թայվանում զոհերի թիվը հասել է 94-ի
Թայվանում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 94-ի: Անհետ կորած է համարվում 28 մարդ: Ավելի վաղ հայտարարվել էր 55 զոհի մասին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Զոհերի մեծ մասը դուրս են բերվել փլուզված 17 հարկանի շենքի փլատակներից: Նախնական տվյալներով, շենքը փլուզվել է, քանի որ պատրաստված է եղել անորակ շինանյութից ու շինարարական նորմերի ու պահանջների խախտումներով:
Թայվանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 6-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվել է 43 կմ խորության վրա: Թայվանում ընդհանուր առմամբ ավերվել է 9 տուն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին