Հասարակություն 15:14 12/02/2016 Հայաստան

Վերջին անգամ պաշտոնյանները պետական գանձարան թանկարժեք քարերով նվերներ են հանձնել 15 տարի առաջ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

2015 թ. ընթացքում պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներ Պետական գանձարան չեն մուտքագրվել: Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Պետական գանձարանից:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով տրամադրած պատասխաններից պարզ է դառնում, որ  մինչ օրս Պետական գանձարան է հանձնվել թվով 6 հատ թանկարժեք մետաղներից պատրաստված պաշտոնի բերումով ստացված նվերներ` ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնատար անձանց կողմից (2001թ.):

Պետական գանձարանում առկա են պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված 2 365 033,4 դրամ ընդհանուր արժեքով նվերներ:

Օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր,  որ Երևան ժամանող պատվիրակությունները թանկարժեք հուշանվերներ են բերում: Պարզվում է, որ այս ընթացքում թանկարժեք որևէ նվեր քաղաքապետարանի կողմից գանձապետարան չի հանձնվել:

«Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներ Գանձարան երբևէ չի հանձնվել»,-փաստեցին ֆինանսների նախարարությունից:
 

Հարցին, թե Պետական գանձապետարանում այսօր պահվող թանկարժեք իրերն ընդհանուր առմամբ ինչքա՞ն են գնահատվում, ի՞նչ վիճակում են դրանք, Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N737-Ն որոշմամբ հաստատված Պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի (ե) ենթակետի պահանջի համաձայն Պետական գանձարանը մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների համալրման ու ծախսման մասին:

«Համաձայն ՀՀ կառավարություն ներկայացված վերջին հաշվետվության` 01.01.2015թ. դրությամբ Պետական գանձարանի պետական պահուստներն արժեքային գնահատմամբ կազմել են 1.505.661.392 ՀՀ դրամ»,-նման թվեր ներկայացրեցին նախարարությունից:

Ինչ վերաբերվում է պետական պահուստ մուտքագրված իրերի պահպանմանը, ապա հայտնեցին, որ Պետական սեփականություն հանդիսացող բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը պետական պահուստներ մուտքագրվում են ցանկացած տեսքով և վիճակում և դրանք պահվում են սկզբնական տեսքով` մուտքագրման փաստաթղթերին համապատասխան:
Մի քանի տարի առաջ խոսվում էր գանձարանում պահվող թանկարժեք իրերի հնարավոր վաճառքի մասին: Ֆիննախից ասացին, որ  ներկա պահին պետական պահուստներից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի բացթողնման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում գոյություն չունի և մոտ ապագայում չի նախատեսվում:

Ովքե՞ր ու ո՞ ր նվերները պետք է հանձնեն գանձարան: Հարցի վերաբերյալ  նախարարությունից նշեցին, որ պաշտոնի բերումով ստացված նվերների պետությանը հանձնումը կարգավորվում է ՀՀ կառավարության 1993թ. փետրվարի 17-ի «Պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգի մասին» N 48 որոշմամբ:

«Համաձայն նշված որոշման 3 կետի` ենթակա են հանձնման պաշտոնի բերումով ստացված այն նվերները, որոնց արժեքը հինգ անգամ կգերազանցի պաշտոնատար անձի ամսեկան աշխատավարձը: Ցանկության դեպքում պաշտոնատար անձը կարող է նվերը չհանձնել պետությանը` վճարելով իր 5 ամսվա աշխատավարձի չափի և նվերի փաստացի արժեքի տարբերությունը»,-մանրամասնեցին նախարարությունից:

Սակայն եթե նվերի արժեքը չի գերազանցում պաշտոնատար անձի աշխատավարձի հնգապատիկը, ապա նվերի հանձնումը պարտադիր չէ և այն կարող է հանձնվել պաշտոնատար անձի ցանկությամբ:

«Միանժամանակ հայտնում ենք, որ Գանձարան ենթակա են հանձնման միայն պաշտոնի բերումով ստացված այն նվերները, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից»,-ասացին նախարարությունից:

Վերջերս ակտիվորեն քննարկվում էր նաև ուսուցիչների նվերների գանձարան հանձնելու հարցը: Մինչ այս պահը պետական գանձարան ուսուցիչների կողմից թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված նվերների հանձնման դեպք չի արձանագրվել:

Պետական պահուստներում տարանջատված են թանկարժեք մետաղների ջարդոնները, որոնք համաձայն սկզբնական փաստաթղթերի` Պետական գանձարան մուտքագրվել են որպես ջարդոն:
«Ներկայումս Պետական գանձարանում ոսկյա իրերի մասով ջարդոնը կազմում է 0.6%, իսկ արծաթյա իրերի մասով` 1.7%»,-ասված է գանձարանի տրամադրած պատասխանում:

Ինչ վերաբերում է հարցերին, թե ինչ են նվիրում Հայաստան եկած հյուրերին, ապա ասացին, որ  Պետական գանձարանը օտարերկրյա հյուրերի նվերների ձեռք բերման ծախսերի մասին տեղեկատվության չի տիրապետում, քանի որ այն Գանձարանի իրավասության շրջանակներից դուրս է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}