ԱԺ նախագահը շնորհավորել է Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ:
Ձեր անունն ու գործունեությունն անմիջականորեն կապված են նորօրյա Հայաստանի պատմության հետ: Դուք կանգնած եք դրա ակունքներում` լինելով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից և Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ղեկավարներից մեկը, որպես պետական և հասարակական-քաղաքական գործիչ մեծ ներդրում ունենալով թե՛ պետականության հիմքերն ստեղծելու, թե՛ այդ հիմքերն ամրապնդելու գործում:
Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»: